Այսօր: Չորեքշաբթի, 19 Հունիսի 2019թ.
Այնթապի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.06.19 ՄԵՐ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

Այսօր՝ հունիսիի 8-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է, անմասն չմնաց նաև Այնթապ համայնքը, վաղ առավոտից սանիտարական և մաքրման աշխատանքներ են իրականացվել: Մաքրվել են բակերը, հուշարձաններին հարող տարածքները:

04.06.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Ս/Թ ՀՈՒՆԻՍԻ 8-ին ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ,ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ, ՄԱՔՐԵԼ, ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ՄԵՐ ԲԱԿԸ,   ՓՈՂՈՑԸ:

Ի´ ԳՈՐԾ, ՀԱՐԳԵԼԻ ԱՅՆԹԱՊՑԻՆԵՐ

01.06.19 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՇնորհավորՀունիսի 1 Շնորհավորում եմ բոլոր երեխաներին Մաղթում եմ երջանիկ մանկություն, որ ամեն անգամ թախիծով հետ նայեք ու հիշեք ձեր անհոգ տարիները... ու մաղթում եմ, ամեն օր ավելի ու ավելի ամուր կանգնեն հողի վրա և դառնան ապագայի լուսավոր կերտողներ

28.05.19 Առաջին Հանրապետության օրը

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 

Այս գեղեցիկ տոնը Այնթապ համայնքում մեծ շուքով կազմակերպել էին Այնթապի թիվ 1 դպրոցի աշակերտները որին մասնակցեց նաև Այնթապ համայնքի բնակիչ  Կարեն Աջամյանը:

24.05.19 ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

Այնթապ համայնքի ղեկավար՝ Կարեն Սարգսյանի բարեմաղթանքը համայնքի շրջանավարտներին.

Սիրելի՛ շրջանավարտներ, թող այն լավատեսությունն ու հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, երբեք ձեզ չլքեն, և թող վերջին զանգի ղողանջները արձագանքվեն ձեր հոգիներում՝ հիշեցնելով դպրոցական սքանչելի տարիների, սիրելի ուսուցիչների և դասընկերների մասին, ոգևորելով և մղելով նորանոր ձեռքբերումների։

Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցների բոլոր շրջանավարտներին վերջին զանգի գեղեցիկ տոնի առթիվ՝ ցանկանալով հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում։

09.05.19 Մայիսի 9-ը Հաղթանակի եւ խաղաղության օրն է

Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության, համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումով,որի շնորհիվ ձեռք ենք բերել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները

Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար աշխարհում մարդկանց ու ազգերի խաղաղ եւ ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է: Այս հավատով մեր ժողովրդի զավակները` զորավար ու զինվոր, սխրանքի ու փառքի ճանապարհ անցան Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում եւ Շուշիի ազատագրման պայքարում` դրսեւորելով ռազմավարական տաղանդ ու արիություն:

01.05.19 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ.

Հարգելիայնթապիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք` հանու´ն մեր  ընտանիքների բարօրության և հանու´ն մեր երկրի անվտանգ  ապագայի

27.04.19 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ

Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը անմասն չմնաց նաև Այնթապ համայնքը, ներկայացվեց համայնքի կոլորիտը:
Միջոցառումը տեղի ունեցավ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու հարող տարածքում:

24.04.19 Ապրիլի 24
         Մեկ դարից ավելի է ինչ թուրք ելուզակները անգթաբար կոտորեցին մի ողջ ժողովուրդ, չնայելով սեռ ու տարիք, դիրք ու ձիրք :Մեկուկես միլիոն մարդ նահատակվեց միայն մի <<մեղքի >>համար՝ հայ լինելու համար:      Այսօր՝ ապրիլի 24-ին, Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կոթողի մոտ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մեծ եղեռնի զոհերի հիշատակի 104 ամյակին: Դրվեցին ծաղկեպսակներ ու բազմաթիվ ծաղիկներ:Միջոցառումը կազմակերպել էին Այնթապի N 1 դպրոցի մանկավարժները,ելույթ ունեցան տվյալ դպրոցի երեխաները: Միջոցառմանը ներկա էին Այնթապի համայնքապետարանի,մսուր-մանկապարտեզի, Այնթապ համայնքի 2 դպրոցների մանկավարժական աշխատակազմերը և համայնքի ... Մանրամասն
07.04.19 Ապրիլի 7

Ապրիլի 7-ի կապակցությամբ Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել համայնքի կանանց և մայրերին

Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները` մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ օրը ևս մեկ  առիթ է երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ասելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն հայ ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում: Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն, զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը :

26.03.19 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿ

26.03.2019 թվականին Արարատի մարզի Այնթապ համայնքի մսուր-մանկապարտեզում տոնում էին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Փոքրիկները համակ ուշադրությամբ դիտում էին ներկայացումը, որտեղ հերոսներն իրենց դաստիարակներն էին: Թումանյանն իր հեքիաթներով ցանկացած տարիքում գտնվող մարդուն կարող է դարձնել մանուկ : Ներկայացումը բարձր գնահատվեց փոքրիկ հանդիսատեսի կողմից՝ ունենալով դաստիարակչական նշանակություն:

23.03.19 ՄԵՐ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

Այսօր՝ մարտի 23-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է: Յուրաքանչյուրիս պարտքն է մաքրել և բարեկարգել մեր համայնքը։ Վաղ առավոտից ջանասիրաբար սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել Այնթապի համայնքապետարանի, բուժամբուլատորիայի, մսուր-մանկապարտեզի, Հայփոստի Այնթապի բաժանմունքի, թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցների կոլեկտիվներն ու դպրոցականները, համայնքի բնակիչները: Աշխատանքներին մասնակցել են աղբահանություն և սանիտարական մաքրություն իրականացնող կազմակերպության աշխատակիցները, ներգրավվել են աղբատար մեքենաներ: Մաքրվել են բակերը, հուշարձաններին հարող տարածքները:

22.02.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

 

 

ՀԱՐԳԵԼԻ´  ԱՅՆԹԱՊՑԻՆԵՐ,

Ս/ԹՄԱՐՏԻ 23-ԻՆ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ  Է  ՇԱԲԱԹՕՐՅԱԿ:  ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ  ՊԱՐՏՔՆ  Է ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ,ՄԱՔՐԵԼ,  ԲԱՐԵԿԱՐԳԵԼ  ՄԵՐ  ԲԱԿԸ,  ՓՈՂՈՑԸ:

Ի´  ԳՈՐԾ,  ՀԱՐԳԵԼԻ  ԱՅՆԹԱՊՑԻՆԵՐ…

 

 

                                        ԱՅՆԹԱՊԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

28.01.19 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՅՆԹԱՊՈՒՄ
  Հայրենական  Մեծ  պատերազմում  զոհված  այնթապցիների  հիշատակը  հավերժացնող հուշարձան-կոթողի  և  Արցախյան  պատերազմում  նահատակված  այնթապցիների   հիշատակին  կանգնեցված  խաչքարին  Այնթապի  աշխատավորական  կոլեկտիվները  խոնարհեցին  ծաղկեպսակներ:-Հարգելի' համագյուղացիներ, հյուրե'ր, բարեկամնե'ր,  տիկնա'յք  և  պարոնա'յք   Հայաստանի  Հանրապետության  Զինված  ՈՒժերը   27  տարեկան  է,-  այսպես  սկսեց  իր  ելույթը  Այնթապի  թիվ 1  միջնակարգ  դպրոցի   հայոց  լեզվի  և  ... Մանրամասն
14.01.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի այնթապցիներ, 2019թ. հունվարի 14-ին՝ ժամը 16:00 -ին, Այնթապի համայնքապետարանի շենքում կանցկացվեն հանրային լսումներ:

Օրակարգում՝ 2018թ. երկրորդ կիսամյակի արդյունքների ամփոփում:

Ձեր մասնակցությունը ցանկալի է:

27.12.18 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել համայնքի բնակչությանը, որում մասնավորապես ասված է .<<Սիրելի այնթապցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ առողջություն, հաջողություն և սպասումներով լի տարի: Թող 2019 թվականը լինի խաղաղության, առատության ,ձեռքբերումների տարի, թող իրականանան ձեր նվիրական երազանքները: Մաղթում եմ  տոնական բարձր տրամադրություն և բարօրություն ձեր ընտանիքներին>>:Համայնքի ղեկավարը տոնական նվերներ է բաժանել համայնքի երկու դպրոցների նախակրթարանների և մանկապարտեզի սաներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, ՀՄՊ վետերաններին, Արցախյան ազատամարտիկներին, զոհվածների ընտանիքներին, վետերան ... Մանրամասն
19.11.18 ԱՅՆԹԱՊՑԻ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՉՔԻ ԸՆԿԱՆ ԲԱՐՁՐ ԿԱՐԳՈՎ

Նոյեմբերի 17-ին Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում անցկացվեց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար: Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից:Այնթապից մասնակցում էին 10 ըմբիշ: Ալեն Մկրտչյանը /20 կգ քաշային կարգ/ գրավեց երկրորդ տեղը, Յուրի Գևորգյանը /23 կգ/ գրավեց առաջին տեղը, Անդրանիկ Երվանդյանը /29 կգ/ և Հրաչ Հարությունյանը /44 կգ/ իրենց քաշային կարգերում գրավեցին երրորդ տեղերը:

Ազատ ոճի ըմբշամարտի խմբի մարզիչ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ այսպիսի մրցաշարերը շատ օգտակար են ու արդյունավետ սկսնակ մարզիկների համար և հավելեց, որ գոհ է իր մարզիկների ցուցադրած արդյունքներից:

13.11.18 ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Նոյեմբերի 10-11-ը  Երևանում՝ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում, անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված մարզադպրոցի հիմնադրման 75- ամյակին: Այնթապի ազատ ոճի ըմբշամարտի թիմից /մարզիչ՝ Արթուր Գրիգորյան/ մասնակցում էին 9 ըմբիշ, որոնցից 6-ը գրավեցին մրցանակային տեղեր: 20կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Ալեն Մկրտչյանը և գրավեց առաջին տեղը,23 և 26 կգ քաշային կարգերում նույնպես առաջին տեղերը գրավեցին Յուրի Գևորգյանը,  Հովհաննես Դավթյանը  , նույն քաշային կարգում Արսեն Բաբայանը գրավեց երրորդ տեղը : Երրորդ տեղը գրավեցին նաև Աշոտ Վարդանյանը /35 կգ քաշային կարգ / և Հրաչյա Հարությունյանը /47 կգ քաշային կարգ/:

02.11.18 ԱՅՆԹԱՊՑԻ ԱԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Նոյեմբերի 1-ից 2-ը Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի 7-րդ հուշամրցաշարը:   Հայաստանի մարզադպրոցների հետ միասին մրցաշարին  մասնակցում էր նաև Այնթապի ազատ ոճի ըմբշամարտի թիմը / մարզիչ՝ Արթուր Գրիգորյան/: 20 կգ քաշային կարգում երկրորդ տեղը գրավեց Ալեն Մկրտչյանը:

31.10.18 <<ՈՍԿԵ ԱՇՈՒՆ>> ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՅՆԹԱՊԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին Այնթապի մսուր-մանկապարտեզը նշել է ավանդական դարձած  <<ՈՍԿԵ ԱՇՈՒՆ>> միջոցառումը:Մանկապարտեզի այգում ներկայացվել են ցուցադրություններ, որոնցում գերիշխել են աշնանային գույները:Տոնակատարությանը մասնակցել են բոլոր վեց խմբերի երեխաները: Երգ ու պարով, ասմունքով փոքրիկները գովերգել են ոսկեզօծ աշունն ու նրա բերած անուշահամ մրգերը:Վերջում հյուրերը շրջել են տաղավարներով և համտեսել շռայլ աշնան բարիքները:

1 2 3 4 5 6


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
2018 ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ԱՅՆԹԱՊ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ Այնթապ համայնք 6-րդ փողոց թիվ 47

(0236) 6-05-06

Ayntap_hamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner