Այսօր: Շաբաթ, 4 Ապրիլի 2020թ.
Այնթապի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.04.20 Այսօր լրանում է Այնթապի հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը և Նոր Այնթապի վերանվանման 50-ամյակը։
  Այսօր լրանում է Այնթապի հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը և Նոր Այնթապի վերանվանման 50-ամյակը։ 1920թ․ ապրիլի 1-ին, հինգշաբթի առավոտյան ժամը 8-ին, թշնամին ոչնչացնելու միտումով մոլեգնաբար հարձակվեց քաղաքի շուկայում գտնվող հայերի վրա։Արդեն մի անգամ անցած լինելով եղեռնի փորձության ճանապարհներով՝ այնթապցին ամեն վայրկյան սպասում էր թշնամու նենգությանը և տվյալ պահին անակնկալի չեկավ։ Ինքապաշտպանության ընթացքում այնթապցիները ցուցաբերեցին ռազմավարական կարողություն և հնարամտություն։Մարտական դիրքերում գտնվող կտրիճներին հաջողվում է արագ կերպով հետ մղել թշնամուն։Նրանք բոլոր փողոցների անցքերի վրա բարձրացնելով պատնեշներ,փակեցին թշնամու վայրագ առաջխաղացումը։Պահը ճակատագրական էր։Շնորհիվ անցյալ դարավերջերին ... Մանրամասն
16.03.20 Ուշադրություն!!!

Ուշադրություն!!!
Կորոնավիրուսի հետագա տարածման հետ կապված Այնթապ համայնքի բնակչությանը հորդորվում է, որպեսզի որոշ ժամանակով միայն խիստ անհրաժեշտության դեպքերում այցելեն  համայնքապետարան և մնացած հաստատություններ  որևէ փաստաթուղթ կամ ծառայություն ստանալու նպատակով։

12.03.20 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

 Ս/թ․ մարտի 14-ին  տեղի է ունենալու  համայնքային  շաբաթօրյակ։    Յուրաքանչյուրիս  պարտքն է ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին մաքրել բարեկարգել, մեր բակերը, փողոցները։

  Ի՛ գործ, հարգելի այնթապցիներ։

 

08.03.20 Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ
  Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը իր շնորհավորական ուղերձն է հղել կանանց և աղջիկներին Մարտի 8-ի առթիվ, որում մասնավորապես ասվում է՝ -Սիրելի' կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ. -Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ։ Մեծ ու անգնահատելի է կանանց դերը մեր պետության, հասարակության կայացման գործում։ Հայ կնոջ ուսերին է ծանրացած ընտանիքի հոգսը։ Ձեր խելամիտ ու հավասարակշռված քայլերով Դուք ապահովում եք Ձեր ընտանիքների անդորրն ու կայունությունը։ Դուք միշտ լցրել եք մեր կյանքը գարնան, զարթոնքի բույրերով, Ձեր իմաստնությամբ ու խոհեմությամբ կյանքի եք կոչել մեզ յուրովի։ Մաղթում եմ Ձեզ գարնանային տոնական բարձր տրամադրություն, սեր, ժպիտ ու բյուրավոր ծաղիկներ, ... Մանրամասն
28.02.20 Շնորհավորում ենք Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի ղեկավարման 10-ամյակը

Այնթապի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում է համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանին պաշտոնավարման 10-ամյակի առթիվ։ Ցանկանում ենք Ձեզ քաջ առողջություն, երկար տարիների կյանք, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք։ Թող Ձեր կայացրած որոշումները նպաստեն ի շահ բնակչության կենսապայմանների բարելավմանը, համայնքի շենացմանն ու բարեկարգմանը։

23.02.20 Փետրվարի 23-ը նշվում է, որպես «Կարմիր բանակի» ներկայումս «Հայրենիքի պաշտպանի օր
Փետրվարի 23-ը նախկին «Կարմիր բանակի» օրն է: Ռուսաստանում այն նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր»: Սովորության համաձայն օրը նշում են նաև Հայաստանում։ Մինչ Սովետական Միության փլուզումը փետրվարի 23-ը՝ Կարմիր բանակի օրը, տոնվում էր որպես Տղամարդանց տոն: Մինչ օրս էլ, սակայն, սովետական բանակում ծառայած վետերանները գնում են «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնում Հայրենական պատերազմում զոհվածների «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ:Ընդունված էր համարել, որ 1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ: Հենց այդ առաջին հաղթանակներն էլ դարձան «Կարմիր բանակի ստեղծման» ... Մանրամասն
21.02.20 Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից, որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզուներ կորստի մատնվելու եզրին են։1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը ... Մանրամասն
20.02.20 Գիրքը դա մեծագույն արժեք է, եթե կարողանում ես այն ճիշտ օգտագործել։ Անտոն Չեխով

Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, Այնթապի համայնքային գրադարանը համալրվեց ևս մի շարք նոր գրքերով։

19.02.20 Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է
   Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է,որը արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այս օրը դեռևս 2008 թ-ից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հայաստանում ավանդաբար նշվում է, որպես գիրք նվիրելու օր: Այն նշվում է նաև աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ. գրքեր են նվիրում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին` փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը: Այս օրերին շատ երիտասարդների կարելի է հանդիպել գրախանութներում: Փաստորեն, գիրք կարդալն արդեն իսկապես նորաձև է դառնում։  Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց ... Մանրամասն
13.02.20 Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը
   Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։ Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների ... Մանրամասն
11.02.20 Այնթապ համայնքի համայնքային գրադարանը համալրվեց նոր գրքերով

Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի աջակցությամբ համայնքային գրադարանը համալրվեց նոր գրքերով,որոնց մեջ կան և հանրագիտարաններ,և գեղարվեստական գրքեր,և հոգեբանական ու խոհափիլիսոփայական ստեղծագործություններ։

10.02.20 3-օրյա ճամբար Ծաղկաձորի '' Ոսկու աշխարհ'' հյուրանոցառեստորանային համալիրում
   2020թ․-ի հունվարի 31-ից փետերվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Այնթապ համայնքի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան N-1 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ Գևորգյան Ռիտան, Բաբայան Անահիտը և Հակոբյան Լիլիթը, համայնքապետարանի և''Չումբո'' նախաձեռնող խմբի հովանավորությամբ մասնակցեցին Ծաղկաձորի ''Ոսկու աշխարհ'' հյուրանոցառեստորանային համալիրում կազմակերպված 3-օրյա ճամբարին։ Երեխաները իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին ՝ Այնթապի համայնքապետարանին և ''Չումբո'' նախաձեռնող խմբին այդ ծրագրին մասնակցելու համար։Ստացած բազում հրաշալի ակնթարթներից,լավ անցկացրած ժամանակից և վառ տպավորություններից զատ մասնակիցներից մեկը՝ Լիլիթ Հակոբյանը, անցկացված մրցույթներից մեկի ժամանակ հաղթեց նաև ամռանը ... Մանրամասն
04.02.20 Նվիրատվություն Այնթապի համայնքային գրադարանին

Այնթապ համայնքի համայնքային գրադարանին  30 գիրք է նվիրատվություն արվել, որոնց մեջ կան գեղարվեստական, հոգեբանական և խոհափիլիսոփայական ստեղծագործություններ։

29.01.20 Հայոց բանակը 28 տարեկան է
  Հայոց բանակի կազմավորման օրը Հունվարի 28-ին, այնթապցիները ծաղկեպսակներ են դրել Արցախյան գոյամարտում նահատակված այնթապցիների հիշատակը հավերժացնող խաչքարին և Հայրենական մեծ պատերազմում զոհված այնթապցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակների հիշատակը։Իր խոսքով ելույթ է ունեցել Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի զինղեկ, գնդապետ, ազատամարտիկ Արամ Մարտիրոսյանը, որում մասնավորապես ասվում էր.-Յուրաքանչյուր պետության գոյության երաշխիքը նրա զինված ուժերի առկայությունն է: Հայաստանը գտնվում է պայթյունավտանգ ռազմա-քաղաքական տարածաշրջանում, մեր անկախությունն ու անվտանգությունը կարող է ապահովել միայն հզոր, կարգապահ, մարտունակ բանակը>>:Արամ Մարտիրոսյանը նշել է ... Մանրամասն
26.12.19 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը իր ամանորյա ուղերձն է հղել համայնքի բնակչությանը, որում մասնավորապես ասվում է․-Սիրելի՛ այնթապցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ, որ 2020 թվականը լինի հաջողության,առողջության,նորանոր նվաճումների ու ձեռքբերումների տարի: Թող կատարվեն ձեր բոլորի նվիրական երազանքներն ու նպատակները: Թող խինդն ու ծիծաղն անպակաս լինի ձեր ընտանիքներում: Բոլորիդ տոնական բարձր տրամադրություն եմ մաղթում և խաղաղություն մեր երկրին:Համայնքի ղեկավարը տոնական նվերներ է բաժանել համայնքի երկու դպրոցների նախակրթարանների և մանկապարտեզի սաներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, ՀՄՊ վետերաններին, Արցախյան ազատամարտիկներին, պատերազմում ... Մանրամասն
07.10.19 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ


Սիրելի՜ ուսուցիչներ,շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։Մեր ժողովուրդը ավանդաբար նշում է Ձեր տոնը երախտագիտության մեծ զգացումով։Երախտագիտություն՝ այն կարևոր ու դժվարին աշխատանքի համար,որ իրականացնում եք դուք՝ կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին,սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ,օգնելով առաջին քայլերն անել կյանքում և դառնալ լավ մարդ։Դուք դրանով իսկ կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան,ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն,քաջ առողջություն,երջանկություն և ամենայն բարիք։

01.10.19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է:

Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել համայնքի տարեց բնակիչներին, որում մասնավորապես ասված է:

- Սիրելի՛ տատիկներ ու պապիկներ,սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն,երջանկություն,Ձեր ծերությունը զավակների,թոռնիկների հետ վայելելու բերկրանք:Միշտ շրջապատված լինեք սիրով,հարգանքով և ուշադրությամբ:

Իմ հարգանքն ու խոնարհումը Ձեզ ձեր անցած ուղու և արժանապատիվ վաստակի համար:

Համայնքի ղեկավարի աշխատակազմը այցելել է 90 և ավելի տարիք ունեցող բնակիչներին, շնորհավորել տոնի առթիվ, բարեմաղթանքներ հղել և արժանացրել դրամական պարգևների:

31.08.19 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ
Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ:Սիրելի կրթության բնագավառի ներկայացուցիչներ. Շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար,որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Ուսումնական տարվա սկիզբն ավետող այսօրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար: Յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է,որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ: Նորուսումնականտարվահետկապված, Այնթապ համայնքի ղեկավար ԿարենՍարգսյանը գրենական պիտույքներով լի պայուսակներ է նվիրել համայնքի առաջին ... Մանրամասն
08.06.19 ՄԵՐ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

Այսօր՝ հունիսի 8-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է, անմասն չմնաց նաև Այնթապ համայնքը, վաղ առավոտից սանիտարական և մաքրման աշխատանքներ են իրականացվել: Մաքրվել են բակերը, հուշարձաններին հարող տարածքները:

04.06.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Ս/Թ ՀՈՒՆԻՍԻ 8-ին ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ,ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ, ՄԱՔՐԵԼ, ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ՄԵՐ ԲԱԿԸ,   ՓՈՂՈՑԸ:

Ի´ ԳՈՐԾ, ՀԱՐԳԵԼԻ ԱՅՆԹԱՊՑԻՆԵՐ

1 2 3 4 5 6 7


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
2018 ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ԱՅՆԹԱՊ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ Այնթապ համայնք 6-րդ փողոց թիվ 47

(0236) 6-05-06

Ayntap_hamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner