Այսօր: Երեքշաբթի, 19 Փետրվարի 2019թ.
Այնթապի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.01.19 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՅՆԹԱՊՈՒՄ
  Հայրենական  Մեծ  պատերազմում  զոհված  այնթապցիների  հիշատակը  հավերժացնող  հուշարձան-կոթողի  և  Արցախյան  պատերազմում  նահատակված  այնթապցիների   հիշատակին  կանգնեցված  խաչքարին  Այնթապի  աշխատավորական  կոլեկտիվները   խոնարհեցին  ծաղկեպսակներ: -Հարգելի' համագյուղացիներ, հյուրե'ր, բարեկամնե'ր,  տիկնա'յք  և  պարոնա'յք    Հայաստանի  Հանրապետության  Զինված  ՈՒժերը   27  տարեկան  է,-  այսպես  սկսեց  իր  ելույթը  Այնթապի  թիվ 1  միջնակարգ  դպրոցի   հայոց  լեզվի  ... Մանրամասն
14.01.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի այնթապցիներ, 2019թ. հունվարի 14-ին՝ ժամը 16:00 -ին, Այնթապի համայնքապետարանի շենքում կանցկացվեն հանրային լսումներ:

Օրակարգում՝ 2018թ. երկրորդ կիսամյակի արդյունքների ամփոփում:

Ձեր մասնակցությունը ցանկալի է:

27.12.18 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել համայնքի բնակչությանը, որում մասնավորապես ասված է .<<Սիրելի այնթապցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ առողջություն, հաջողություն և սպասումներով լի տարի: Թող 2019 թվականը լինի խաղաղության, առատության ,ձեռքբերումների տարի, թող իրականանան ձեր նվիրական երազանքները: Մաղթում եմ  տոնական բարձր տրամադրություն և բարօրություն ձեր ընտանիքներին>>: Համայնքի ղեկավարը տոնական նվերներ է բաժանել համայնքի երկու դպրոցների նախակրթարանների և մանկապարտեզի սաներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, ՀՄՊ վետերաններին, Արցախյան ազատամարտիկներին, զոհվածների ընտանիքներին, ... Մանրամասն
19.11.18 ԱՅՆԹԱՊՑԻ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՉՔԻ ԸՆԿԱՆ ԲԱՐՁՐ ԿԱՐԳՈՎ

Նոյեմբերի 17-ին Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում անցկացվեց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար: Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից:Այնթապից մասնակցում էին 10 ըմբիշ: Ալեն Մկրտչյանը /20 կգ քաշային կարգ/ գրավեց երկրորդ տեղը, Յուրի Գևորգյանը /23 կգ/ գրավեց առաջին տեղը, Անդրանիկ Երվանդյանը /29 կգ/ և Հրաչ Հարությունյանը /44 կգ/ իրենց քաշային կարգերում գրավեցին երրորդ տեղերը:

Ազատ ոճի ըմբշամարտի խմբի մարզիչ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ այսպիսի մրցաշարերը շատ օգտակար են ու արդյունավետ սկսնակ մարզիկների համար և հավելեց, որ գոհ է իր մարզիկների ցուցադրած արդյունքներից:

13.11.18 ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Նոյեմբերի 10-11-ը  Երևանում՝ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում, անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված մարզադպրոցի հիմնադրման 75- ամյակին: Այնթապի ազատ ոճի ըմբշամարտի թիմից /մարզիչ՝ Արթուր Գրիգորյան/ մասնակցում էին 9 ըմբիշ, որոնցից 6-ը գրավեցին մրցանակային տեղեր: 20կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Ալեն Մկրտչյանը և գրավեց առաջին տեղը,23 և 26 կգ քաշային կարգերում նույնպես առաջին տեղերը գրավեցին Յուրի Գևորգյանը,  Հովհաննես Դավթյանը  , նույն քաշային կարգում Արսեն Բաբայանը գրավեց երրորդ տեղը : Երրորդ տեղը գրավեցին նաև Աշոտ Վարդանյանը /35 կգ քաշային կարգ / և Հրաչյա Հարությունյանը /47 կգ քաշային կարգ/:

02.11.18 ԱՅՆԹԱՊՑԻ ԱԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Նոյեմբերի 1-ից 2-ը Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի 7-րդ հուշամրցաշարը:   Հայաստանի մարզադպրոցների հետ միասին մրցաշարին  մասնակցում էր նաև Այնթապի ազատ ոճի ըմբշամարտի թիմը / մարզիչ՝ Արթուր Գրիգորյան/: 20 կգ քաշային կարգում երկրորդ տեղը գրավեց Ալեն Մկրտչյանը:

31.10.18 <<ՈՍԿԵ ԱՇՈՒՆ>> ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՅՆԹԱՊԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին Այնթապի մսուր-մանկապարտեզը նշել է ավանդական դարձած  <<ՈՍԿԵ ԱՇՈՒՆ>> միջոցառումը:Մանկապարտեզի այգում ներկայացվել են ցուցադրություններ, որոնցում գերիշխել են աշնանային գույները:Տոնակատարությանը մասնակցել են բոլոր վեց խմբերի երեխաները: Երգ ու պարով, ասմունքով փոքրիկները գովերգել են ոսկեզօծ աշունն ու նրա բերած անուշահամ մրգերը:Վերջում հյուրերը շրջել են տաղավարներով և համտեսել շռայլ աշնան բարիքները:

15.10.18 ԱՅՆԹԱՊՑԻՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբերի 15-ին Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԱՍԱԼԱ-ի <<Վան>> գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ:Միջոցառմանը հրավիրված էին Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Ղևոնդյան) և համայնքապետարանի աշխատակիցներ:Վազգեն Սիսլյանը պատմեց, թե ինչպես 4 ընկերներով, իր գլխավորությամբ, 1981 թվականին Փարիզում գրավեցին թուրքական հյուպատոսարանը՝ այնտեղ  15 ժամ պատանդ պահելով ավելի քան 50 մարդկանց:  Գործողությունից մոտ 16 ժամ անց համարելով, որ կատարել են իրենց առաքելությունը, տղաներն ազատ են արձակում պատանդներին և հանձնվում ոստիկանությանը: Վազգեն Սիսլյանն այս պատմական իրադարձությունը ... Մանրամասն
05.10.18 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի մանկավարժներ, Ընդունեք իմ ջերմ բարեմաղթանքները մասնագիտական տոնի առթիվ: Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում միշտ էլ բարձր է գնահատել ուսուցչի դերը: Ձեր անձնվեր աշխատանքի, իմաստնության ու բարության, ծով համբերության, անմնացորդ նվիրումի շնորհիվ կյանքի եք կոչել բազմահազար սերունդների, Հայաստանի լուսավոր ապագան կերտողների,  ազնիվ քաղաքացիների: Բարդ ու դժվար է ձեր աշխատանքը, բայց դուք այն կատարում եք ամենայն պատասխանատվությամբ ու բարեխղճորեն: Դուք եք մատաղ սերնդի հոգում սերմանում բարություն ու ազնվություն, սերմանում  եք հայրենասիրություն, որի համար արժանի եք դրվատանքի ու խորին խոնարհումի: Շնորհավորում եմ նաև հանգստի անցած վաստակաշատ մանկավարժներին, ... Մանրամասն
05.10.18 ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՍԻՄՖՈՆԻԱ
Այսօր Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան  հ2. միջնկարգ դպրոցում տիրում է շատ ջերմ մթնոլորտ: Բոլորը համախմբված փորձում են ամեն կերպ գեղեցկացնել դպրոցը և բարձր տրամադրություն ստեղծել: Նկարչական խմբակը Տ. Բադալյանի ղեկավարությամբ  կազմակերպել է ցուցահանդես` նվիրված ուսուցչի տոնին: Ողջ դպրոցը հեղեղված է նկարչական խմբակի կտավներով: Նկարները հասնում են ավելի քան չորս հարյուրի: Յուրաքանչյուրը տարբերվում է իր ինքնատիպությամբ և գեղեցկությամբ: Բնասերների խմբակը աշակերտների և ուսուցիչների հետ միասին պատրաստել են գեղեցիկ ծաղիկներով կոմպոզիցիաներ, և ամրացրել դպրոցի պատերին:  Մինչ միջոցառումը սկսելը դահլիճում հնչում է Շառլ Ազնավուրի երգերը: Միջոցառումը սկսվում է ժամը 14:00-ին: Տնօրենը իր շնորհավորական ... Մանրամասն
01.10.18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Ծերությունը պարգև է:                                                                        Ֆ. Շլոսբերգ Ծերությունը վրա է գալիս հանկարծակի, ինչպես ձյունը: Առավոտյան վեր ենք կենում և տեսնում, որ ամեն ինչ սպիտակ է:                                                                          Ժ. Ռենար Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը ... Մանրամասն
21.09.18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է

27 տարի առաջ հայ ժողովրդի պատմության մեջ բացվեց մի նոր էջ` հռչակեցինք մեր ինքնիշխանությունն  ու անկախությունը:Շնորհավորում ենք ողջ հայ ժողովրդին տոնի առթիվ:

 Այնթապ համայնքում`Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան-կոթողի մոտ, անցկացվեց տոնական միջոցառում:Հուշարձանի հարթակից ելույթ ունեցան Այնթապի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները : Միջոցառման վերջում համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց միջոցառման կազմակերպիչներին, ակտիվիստներին և բարեխիղճ հարկատուներին:

08.09.18 ՄԵՐ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

Այսօր`սեպտեմբերի 8-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է:

Վաղ առավոտից ջանասիրաբար սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել Այնթապի համայնքապետարանի, մսուր-մանկապարտեզի, Հայփոստի Այնթապի բաժանմունքի, թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցների կոլեկտիվներն ու դպրոցականները, համայնքի բնակիչները: Աշխատանքներին մասնակցել են աղբահանություն և սանիտարական մաքրություն իրականացնող կազմակերպության աշխատակիցները, ներգրավվել են աղբատար մեքենաներ:

Մաքրվել են բակերը, հուշարձաններին հարող տարածքները:

31.08.18 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ
Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին:Ուղերձում մասնավորապես ասված է. <<Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Սեպտեմբերի 1-ի առթիվ: Կրթության բազմադարյան պատմություն ունեցող մեր ժողովրդի համար այսօրը առանձնահատուկ  ու հիշարժան օր է:Գիտելիքը ուժ է, այն օգնում է մարդուն ավելի ճիշտ ապրել կյանքում :Առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով եմ շնորհավորում առաջին դասարանցիներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի ... Մանրամասն
02.07.18 ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

Այնթապի համայնքապետարանին անհրաժեշտ են սանիտարական մաքրման աշխատողներ:

01.06.18 ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

- Սիրելի երեխաներ,

Շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ դուք միշտ լինեք առողջ, կենսուրախ և անհոգ:

Որպես համայնքի ղեկավար անում եմ հնարավորինս, որ ձեր առօրյան դարձնեմ հետաքրքիր, բովանդակալից, որ դուք ունենաք ներդաշնակ մանկություն: Դուք մեր ապագան եք, մեր ուրախությունն ու հպարտությունը:

Կրկին շնորհավորում եմ ձեր տոնը և մաղթում խաղաղ ու կապույտ երկինք:

01.06.18 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Երեխաների իրավունքների միջազգային օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվել Այնթապ համայնքում: Թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի խմբերը տոնական հանդիսություն էին կազմակերպել: Երեխաները արտասանել են, երգել ու պարել: Թիվ 2 միջնակարգ դպրոցը կազմակերպել էր կավճանկարի մրցույթ, իսկ այդ ընթացքում գեղարվեստական համարներով հանդես են եկել դպրոցի երգչախումբը և պարի խումբը: Մսուր-մանկապարտեզում Մանուկների  օրհնության  կարգ էր կատարում Մարմարաշենի ս. Գևորգ եկեղեցու քահանա Տեր Ղուկասը: Արարողակարգից հետո մանկապարտեզի գեղատեսիլ բակում երեխաները ուրախ երաժշտության հնչյունների ներքո ներկայացրել են գեղարվեստական համարներ:   Տեղացող անձրևը չխանգարեց այնթապցիներին, որպեսզի օրը երեխաների համար ... Մանրամասն
26.04.18 ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Ապրիլի 24-ին Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակիցները, երկու դպրոցների, մսուր-մանկապարտեզի կոլեկտիվները, բուժամբուլատորիայի, Հայփոստի աշխատակիցները, համայնքի  բնակիչները Այնթապի հերոսամարտին նվիրված հուշարձանին ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին 1915 թվականին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ծաղկեպսակներ են խոնարհվել նաև ի հիշատակ Այնթապի հերոսամարտի զոհերի, ապրիլին լրացավ Այնթապի հերոսամարտի 98 - ամյակը:

Համառոտ ելույթից հետո հայտարարվել է լռության րոպե:

Ցեղասպանության զոհերի հիշատակին  հարգանքի տուրք մատուցելու համար հուշարձանի մոտ էր նաև Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի կարատեի խումբը:

30.03.18 Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն

Մարտի 30-ին Այնթապի մանկապարտեզում նշվեց Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Տերունական  աղոթքից հետո  մսուր- մանկապարտեզում թևածել է ուրախ երգն ու պարը:  Բոլոր խմբերում բացվել են տոնական սեղաններ, երեխաները ճաշակել են չամիչով փլավ, <<կռվել>> կարմիր ձվերով:

27.03.18 ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները հյուրընկալվել են Այնթապում
  ԱՄՆ Խաղաղության կորպուսը պրեզիդենտ Քենեդու կողմից հիմնված պետական կազմակերպություն է, որն ավելի քան 25 տարի է, ինչ գործում է Հայաստանում: Միացյալ Նահանգներից ժամանած տարբեր տարիքի և տարբեր սեռի կամավորներ աշխատում են երկու ծրագրերում՝ Անգլերենի դասավանդում և Համայնքի և երիտասարդության զարգացում, մասնագիտական օգնություն են տրամադրում մեր բնակչությանը: Նախքան Հայաստանի տարբեր գյուղերում և քաղաքներում աշխատանքի անցնելը, կամավորները մասնակցում են 10-շաբաթյա նախապատրաստական դասընթացների՝ սովորելով հայոց լեզու և ստանալով այլ անհրաժեշտ հմտություններ: Այդ ընթացքում նրանք ապրում են հայկական ընտանիքներում , որտեղ օգտագործում են հայոց լեզվի սովորած իրենց գիտելիքները, ծանոթանում են հայկական  ... Մանրամասն
1 2 3 4 5


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
6-րդ փողոց թիվ 47

(0236) 6-05-06

Ayntap_hamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner